Մեր Մասին
Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Միացյալ Եկեղեցի
Գլենդել, Կալիֆոռնիա

Պատմություն
Հավատամք
Ավետարանի Հավատքի Քրիստոնյաների Միացյալ Եկեղեցիու հավատամքը հիմնված է Աստծո Խոսքի վրա և պատրաստվել է ԱՀՔ-ի ղեկավարող միության կողմից 1926թ։ Միությունը գլխավորում էր Իվան Եֆիմովիչ Վորոնաևը։ Ժամանակի ընթացքում եղբայրական համաժողովների ժամանակ հավատամքի մեջ լրացումներ են կատարվել։ Տվյալ հավատամքն ընդունվել և հաստատվել է ԱՀՔՄԵ-ի եղբայրական համագումարում։
Եկեղեցու Անվանումը
Ավետարանի Հավատի Քրիստոնյաների Միացյալ Եկեղեցի
«Միայն թէ Քրիստոսի աւետարանին ինչպէս կը վայլէ՝ այնպէս վարուեցէք․ որպէս զի եթէ գամ ու ձեզ տեսնեմ, և կամ հեռու ըլլամ, ձեր վրայովը լսեմ որ դուք հաստատուն կը կենաք մէկ հոգիով, ու մէկ շունչով պատերազմակից կ’ըլլաք աւետարանին հաւատքին համար»։
«Ու եղաւ որ անոնք լման տարի մը եկեղեցիին հետ մէկտեղ ժողվուելով՝ շատ ժողովուրդի սորվեցուցին. ու ամէնէն առաջ Անտիոքի մէջ աշակերտները Քրիստոնեայ անուանեցան»։
Հավատամք
Աստծո Մասին
Հավատում ենք միակ Աստծուն,
- Ով ստեղծել է երկինքն ու երկիրըԵսայա 45։5, Ծննդոց 1։1
- Բնակվում է անմերձենալի լույսի մեջԱ Տիմոթեոս 6:16
- Աստված Հոգի էՀովհաննու 4:24
- Ճշմարիտ է, կենդանի է և հավիտենականԵրեմիա 10:10, Ա Տիմոթեոս 6:16
- Գերիմաստուն էՀռովմեացիս 14:26, Եսայա 28:29
- Ամենակարող էԾննդոց 17:1, 35:11
- Ամենատես էԵրեմիա 16:17
- Ամենագոյ էՍաղմոս 139:2-12
- Կատարյալ էՄատթևոս 5:48, Բ Օրինաց 32:4
- Արդար Դատավոր էԵրեմիա 11:20, Հայտնություն 16:5
- Սեր էԵլից 34:6, Հովհաննու 3:16
- Երեք անձանց՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ, մեկ Աստված, վկայում է Իր և Իր գործերի մասինԱ Հովհաննու 5։7
Հավատամք
Սուրբ Գրքի Մասին
Կանոնիկ Աստվածաշնչի Հին և Նոր Կտակարանները ընդունում ենք որպես Աստծուց ներշնչված (Բ Տիմոթեոս 3։16) և որպես Քրիստոսով փրկության հավատի միակ հիմքը (Հովհաննու 20։31)՝ չավելացնելով (Հայտնություն 22։18), չխեղաթյուրելով և չպակասեցնելով (Բ Կորնթացիս 2։17)։